Ոստիկանությունը Ներքին գործերի նախարարության անկյունաքարերից է, Ներքին գործերի նախարարությունը՝ պետության անկյունաքարերից․ Աշոտ Ահարոնյան
Շնորհավորում եմ ծառայակից ընկերներիս՝ Ոստիկանության մասնագիտական տոնի՝ ապրիլի 16-ի առթիվ, որն ինձ համար միշտ տոնական գույն է ունենալու:
Ոստիկանությունը Ներքին գործերի նախարարության անկյունաքարերից է, Ներքին գործերի նախարարությունը՝ պետության անկյունաքարերից:
Եվ իմաստուն է, որ բոլոր ժամանակներում ամեն ինչ արվել է (ու արվելու է), որպեսզի իրավապահ համակարգի միտքը գործուն լինի, մեջքը՝ պինդ, բազուկն՝ ամուր:
Եվ իմաստուն էր, որ ներքին գործերի առաջին նախարար նշանակվեց Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, որովհետև պարտքի ու պատվի բացարձակությունը միայն կարող է ապահովել բացարձակ Ծառայություն հայրենիքին ու ժողովրդին, պետությանն ու քաղաքացուն:
Սիրելի գործընկերնե՛ր, բոլորիդ մաղթում եմ անմնացորդ ու գնահատված ծառայություն, առողջություն, հաջողություններ, ձեռքբերումներ անձնական կյանքում և աշխատանքում:
Եվ թող միշտ ձեզ սիրով սպասեն ու դիմավորեն թե՛ աշխատավայրում, թե՛ տանը:
Բարի ծառայություն և Աստված պահապան բոլորիս:
Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ոստիկանության գնդապետ