211652_close_icon

Ստամբուլի օդանավակայանը 3 անկախ թռիչքուղով Եվրոպայում միակն է

views-count604 դիտում article-date 21:44 18-04-2025
Ստամբուլի միջազգային օդանավակայանում գործարկված նոր համակարգով հնարավոր է միաժամանակ 3 թռիչք և կամ վայրէջք իրականացնել: Հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ այն, ինչ իրականացվել է Ստամբուլի օդանավակայանում, պատմական քայլ է:

Նրա խոսքով՝ 3 առանձին թռիչքուղու գործարկումն արագացնելու է երթուղու հոսքը և մեծացնելու է օդանավակայանի դինամիկ կարողությունները:

«3 անկախ թռիչքուղին կիրառվում է ԱՄՆ-ում: Ստամբուլի օդանավակայանը լինելու է Եվրոպայում 3 թռիչքուղու կիրառումը գործարկած առաջին վայրը»:

Նմանատիպ նյութեր