211652_close_icon

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

views-count1153 դիտում article-date 09:59 19-04-2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր
ժամկետային և պայմանագրային զինծառայողներին:

Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական
առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած
զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք
կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության,
անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ:

Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության
պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման
հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել,
զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված
հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր