211652_close_icon

Ուզբեկստանի հավաքականը դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն

views-count775 դիտում article-date 16:52 19-04-2025
Այսօր Երևանում անցկացվում է տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Ուզբեկստանի հավաքականը գերխոշոր՝ 18-3 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն։ Գրում է Armsport.am-ը։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․

Հայաստան - Ինդոնեզիա / 17։00
Իրան - Քուվեյթ / 20։00

Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և այս պահին երկրորդն է մրցաշարային աղյուսակում։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

Նմանատիպ նյութեր