3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. հարգելի գործարարներ, մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «3.5 մլն դրամ ճաշի կտրոն։
Օրեր առաջ պարզվեց, որ ոչ անհայտ մի կին, բարեգործական խմբակային ճաշի է հրավիրում գործարարների և խնդրում վճարել աստղաբաշխական գումար իբր բարեգործ նպատակներով։ Ի՞նչ կարող է անել հրավիրված գործարարը:
Գնալ և թույլ տալ որպեսզի իրեն խուզեն և դա առնվազն շարունակվելու է մինչև 2026 թվականը:
Չգնալ և չվճարել պահանջվող գումարը և պատրաստվել արտահերթ հարկային ստուգումների։
Հարգելի գործարարներ, այն ինչ կատարվում է ձեր հետ, նոր բան չէ և ժամանակակից քաղաքական պատմության մեջ բազմաթիվ առաջնորդների կանայք աչքի են ընկել նման կասկածելի բարեգործությունների կոչերով։
Ինչո՞վ է պայմանավորված նման կանանց հանդեպ մեր հակակրանքը։ Թերևս դա նրանց հաճախ երկակի բնույթն է և այն, որ մենք մեզ խաբված ենք զգում: Կբերեմ Թունիսի բռնապետի կնոջ օրինակը։
«Ես քաղաքականությանը չեմ խառնվում, ես ժողովրդի կինն եմ»,- ասել է Թունիսի նախկին առաջին տիկին Լեյլա Բեն Ալին, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել յուրացման համար. Նա նաև հեղինակ է «Իմ ճշմարտությունը» գրքի։
Ելենա Չաուշեսկուն, որին ամուսնու կոմունիստական ռեժիմը գովաբանում էր, որպես «Ռումինիայի լավագույն մայր», մի անգամ իր «ժողովրդի երեխաների» մասին ասել է. այդ սև տականքները չեն կշտանում ուտելուց։
Ինչ կիրառական խորհուրդ կարելի է տալ գործարարներին։
Մի գնացեք հարկադիր խուզի»: