Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Էրեբունիում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով 3 ամիս է՝ այն անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը միմյանց են մեղադրում՝ խնդիրը չվերացնելու հարցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հազարավոր սպառողների համար դարձել է գլխացավանք, ակնհայտ է: 3 ամսից ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում խմելու ջուրը տոննաներով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է ինչպես միշտ «քոփի-փեսթ» արած, ուղեղ ծակող պատասխանը, թե՝ «դա մերը չէ», մինչդեռ խմելու ջրի հսկայական կորուստ է արձանագրվում:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«3 ամիս է՝ խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով անխնա հոսում է: Գրեթե ամեն օր ահազանգում ենք «Վեոլիա ջուր», Էրեբունու թաղապետարան, մեկը մեկի վրա է գցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում, որպեսզի այս թերությունը վերացնեն:
Ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար:
21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք Աստծո ստեծած կենարար ջրի նկատմամբ, երևի միայն «ուղեղից թոփալները» կցուցաբերեին:
Սաղ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ տեսնում եք՝ ինչ վիճակ ա: Ամոթն էլ լավ բան է, գոնե էս խնդիրը հրատապ լուծեք: Հետաքրքիր է էս տոննաներով ջրի կորստի համար «Վեոլիա ջուր»-ը ումից է փոխհատուցում պահանջելու, երևի էլի կգցի բնակիչների «գրպանը», բայց թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց «Վեոլիա ջուր»-ն է, որին կանոնավոր վճարումները կատարում ենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարի պատճառով նույնսիկ մի քանի շենքերի բնակիչներ ջրին կարոտ են մնացել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։