211652_close_icon

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով կատարվող քննչական ու վարութային գործողությունները, միջոցներ ձեռնարկել պետությանը և համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10633 դիտում article-date 18:07 21-04-2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահը քննչական ստորաբաժանումների պետերին տվել է կոնկրետ հանձնարարականներ տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանց ընթացքը լուծելու, ինչպես նաև այդ վարույթների նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարվել է հետևողականություն ցուցաբերել քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման և դրանց սպառիչ պատասխաններ տալու ուղղությամբ, ինչպես նաև առանձին դեպքերում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով կատարվող քննչական ու վարութային գործողությունները, միջոցներ ձեռնարկել պետությանը և համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ հղումով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր