211652_close_icon

«Եթե զգամ, որ իմ հետագա աշխատանքն աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի էդ sms-ին»․ Քննչական կոմիտեի նախագահ. Aravot.am

views-count580 դիտում article-date 19:35 22-04-2025
«Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Ցանկացած պաշտոն ստանձնելիս պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու։

Անկախ ձևաչափից»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ օբյեկտի՞վ է, հարգալի՞ց է sms-ով ասել շնորհակալություն պաշտոնյային, նա պատասխանեց․ «Երկար տարիների ծառայության փորձ ունեմ, եթե ինքս իմ աշխատանքին վերաբերմունքով զգամ, որ իմ հետագա աշխատանքը աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի էդ sms-ին»։

Լրագրողներն ասացին, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում այն մասին, որ ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել,  վիրավորանքներ, հայհոյանքներ էին հնչում Արթուր Հովհաննիսյանի կողմից, և խնդրեցին այս՝ հանցագործության մասին հաղորդումը հիմք ընդունեն, և Քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի, Արթուր Պողոսյանն այսպես արձագանքեց․ «Ոնց հասկացա՝ դուք նախնական իրավական գնահատական տվել եք, հանցագործության վերաբերյալ հաղորդում տալիս եք։ Մի հանգամանք մատնանաշեմ՝ օրենքը հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում․ պետք է լինեն պատշաճ, համապատասխան ռեկվիզիտներ։ Այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ․ մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չէ, որ դառնա հանցագործության մասին հաղորդում։ Պետք է ուսումնասիրվեն Ձեր մատնանշած տեսագրությունները»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր