211652_close_icon

Քանի դեռ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է

views-count2194 դիտում article-date 22:21 22-04-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Զավեշտի և ողբերգության խառնուրդ է, երբ Հայաստանի ներքաղաքական դաշտում ոմանք ժարգոնային իմաստով դեռևս «լավ տղա» են փորձում ձևանալ, այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, բացի սեռական բովանդակությամբ հայհոյանքներից, թերևս բոլոր այլ հնարավոր վիրավորական և նվաստատցուցիչ արտահայտությունները Հայաստանի և հայերիս հասցեին արել է։

Քանի դեռ այդ բռնապետը ոչ միայն չի պատժվել, այլ նաև շարունակում է իր լկտի վարքագիծը մեր հանդեպ, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է»։

 

Նմանատիպ նյութեր