211652_close_icon

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

views-count790 դիտում article-date 12:43 23-04-2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։

Հայտնում են ՆԳՆ-ից:

ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․

Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից,
Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից, երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նմանատիպ նյութեր