211652_close_icon

Թբիլիսիում անցկացվել է բարեխոսական աղոթք՝ առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի

views-count679 դիտում article-date 23:23 24-04-2025
Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը»,–հայտնել են դեսպանությունից:

Աղոթքից հետո ծաղկեպսակ են զետեղել Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

 

Նմանատիպ նյութեր