211652_close_icon

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել

views-count2722 դիտում article-date 14:15 29-04-2025
Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից բերման են ենթարկել, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Նմանատիպ նյութեր