211652_close_icon

Նեթանյահուի այցն Ադրբեջան կտևի 5 օր

views-count571 դիտում article-date 12:42 30-04-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են նրա գրասենյակից։ Նա կվերադառնա մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ այցը կտևի 5 օր, գրում է timesofisrael.com-ը:

Մայիսի 8-ին Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ։

Ադրբեջանը Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմ չէ, և, հետևաբար, Նեթանյահուի ձերբակալության վտանգ չկա։

Իսրայելի վարչապետի այցը կկայանա Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին:

Նմանատիպ նյութեր