Մոսկվայում կայացել է Պուտինի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հանդիպումը
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում իսրայելական և ռուսաստանյան ուժերի միջև պատահական բախումների բացառումը:
Նշենք, որ Իսրայելը իր մտահոգությունն էր հայտնել Սիրիայում ռուսաստանյան բանակի ներկայության առիթով, որն այդ երկրում սատարում է նախագահ Բաշար Ասադին:
«Ռուսաստանը և Իսրայելը ունեն ընդհանուր շահ` ապահովել կայունությունը Մերձավոր Արևելքում»,- նշել է Իսրայելի վարչապետը: