211652_close_icon

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները», որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն․ Աբրահամյան

views-count1135 դիտում article-date 09:30 01-05-2025
Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները», որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին:

Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ:

Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է Շարմազանովի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից խոսելու հանգամանքը, որը Բաքվում համարում են ՌԴ-Ադրբեջան պայմանագրի խախտում` հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ելույթը կայացել է ռուսական հարթակում, այն էլ` իշխող ուժի համակարգման պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր