211652_close_icon

Յուրաքանչյուր օր դուք ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի առաջընթացին և կայուն զարգացմանը. թող այն ներդրումը, որ յուրաքանչյուրն անում է իր տեղում, վերածվի ընդհանուր բարեկեցության ու հզորացման. Բաբկեն Սեդրակյան

views-count1831 դիտում article-date 11:38 01-05-2025
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Մայիսի 1-ը հիշեցում է այն մեծ արժեքի մասին, որ ունի աշխատանքը մեր կյանքի, պետության և երկրի զարգացման համար։

Այս օրը մենք հատկապես կարևորում ենք մարդկանց նվիրումն ու համառ ջանքերը՝ անկախ զբաղվածության բնույթից։

Յուրաքանչյուր օր, դուք ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի առաջընթացին և կայուն զարգացմանը:

Աշխատանքի հանդեպ ձեր պատասխանատվությունն ու նվիրվածությունը հարգանքի են արժանի։

Թող այն ներդրումը, որ յուրաքանչյուրն անում է իր տեղում, վերածվի ընդհանուր բարեկեցության ու հզորացման։

Առանձին շնորհակալություն եմ հայտնում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներին։

Ձեր ամենօրյա աշխատանքը՝ հաճախ աննկատ, սակայն կարևոր և անփոխարինելի, ապահովում է մեր քաղաքի ստորգետնյա տրանսպորտի բնականոն ռիթմը։

Դուք ապահովում եք անվտանգ և հուսալի երթևեկություն՝ մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար։

Շնորհակալ եմ ձե՛ր պատասխանատվության, կարգապահության և նվիրված աշխատանքի համար։

Շնորհավորում եմ բոլորիդ օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

Շնորհավո՛ր մայիսի 1

Նմանատիպ նյութեր