Ավտովթար՝ Երևանում․ 49-ամյա վարորդը, ով եղել է ամենաբարձր աստիճանի խմած, «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ առաջ ընթանալով կոտրել է մթերային խանութի դուռն ու սառնարանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանյան խճուղում, թիվ 27 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Աշոտ Խալաթյանը իր վարած «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանով վերջինը առաջ է ընթացել և բախվել մթերային խանութի ապակյա դռանն ու ըմպելիքների համար նախատեսված սառնարանին՝ կոտրելով դրանք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի հետևանքով վնասվել է նաև կայանված վիճակում գտնվող «Kia» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Վարդանյանը և Արման Մելքոնյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Ford Explorer»-ի վարորդ Ա․ Խալաթյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են «Opel Zafira»-ի, «Kia»-ի վարորդների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։