211652_close_icon
views-count80242 դիտում article-date 23:07 13-01-2014

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել դաժան ծեծի ենթարկված զինվորի մասին

Ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 13-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էին, որ նա զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ծայրահեղ ծանր վիճակում Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայողի մասին: ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր