211652_close_icon
views-count29083 դիտում article-date 12:58 14-01-2014

Նիգերիայում նոր օրենքի համաձայն արգելվում են միասեռ ամուսնությունները

Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանն օրենք է ստորագրել, ըստ որի, քաղաքացիներին արգելվում է միասեռ ամուսնություններ կնքել, հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը: Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է 14 տարվա ազատազրկում: Արտերկրում կնքված միասեռ ամուսնություններն օրինական ուժ չեն ունենա Նիգերիայում: Գեյ-ակումբներ այցելելու և հոմոսեքսուալություն քարոզելու համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:

Նմանատիպ նյութեր