211652_close_icon
views-count1464 դիտում article-date 10:50 07-10-2014

ԱՄՆ Գերագույն դատարանը միասեռ ամուսնությունները թույլատրել է ևս հինգ նահանգում

ԱՄՆ Գերագույն դատարանը փաստացիորեն թույլատրել է միասեռ ամուսնություններն ամերիկյան հինգ նահանգներում՝ Վիրջինիա, Օկլահոմա, Յուտա, Վիսքոնսին ու Ինդիանա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:  Ավելի վաղ այդ նահանգների իշխանությունները դիմել էին ԱՄՆ Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել միասեռ միությունների գրանցման վրա դրված արգելքը: Սակայն դատավորները հրաժարվել են դիտարկել միասեռ ամուսնություններն արգելելու մասին գործը:  Այդպիսով ուժի մեջ են մնացել տեղի դատարանների որոշումները, որոնք ավելի վաղ վճիռ են կայացրել հօգուտ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների: Ընդգծվում է, որ շուտով նման իրավունք կստանա ևս 6 նահանգ՝ Վայոմինգ, Կոլորադո, Կանզաս, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա ու Արևմտյան Վիրջինիա:  Դրանով իսկ միասեռ ամուսնությունները կթույլատրվեն ԱՄՆ-ի նահանգների ավելի քան կեսում: Ներկա դրությամբ միասեռ ամուսնություններն օրինականացված են աշխարհի 15 երկրում:

Նմանատիպ նյութեր