211652_close_icon
views-count29500 դիտում article-date 15:27 06-08-2019

Տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ

Օգոստոսի 7-ից 9-ը տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի և Ռուսաստանի սահման) ուղղությամբ: Այդ մասին ասված է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու (այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհ) 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցանքով և կիսակցանքով ավտոտրանսպորտի երթևեկությունը: Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ կլինի

Նմանատիպ նյութեր