211652_close_icon
views-count3342 դիտում article-date 15:31 31-01-2017

ԱՄՆ-ն իր տանկերը Լեհաստանից կտեղափոխի Մերձբալթիկա. Wall Street Journal

Լեհաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո Միացյալ Նահանգները պատրաստվում է իր MIA2 Abrams տանկերը տեղափոխել Մերձբալթիկա։ Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Թերթի տվյալներով՝ դա կդառնա «սառը պատերազմից» հետո ՌԴ սահմանի մոտ ամերիկյան ռազմտեխնիկայի ամենախոշոր ծավալի տեղակայումը։ Ամերիկյան տանկերը կմնան Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում առնվազն մինչև գարուն։ Թերթը նշում է, որ լեհ-ամերիկյան համատեղ զորավարժությունները ծրագրված էր անցկացնել մինչև Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալը։ Ըստ թերթի՝ ՆԱՏՕ-ի անդմ երկրները Արևելյան Եվրոպայում ամերիկյան կոնտիգենտի ներկայությունն անվանում են ազդանշան՝ այն բանի, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հյուսիսատլանտյան դաշինքին։

Նմանատիպ նյութեր