Հնդկաստանում դանիացի զբոսաշրջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել
Նյու Դելիում դանիացի կին զբոսաշրջիկը, ով մոլորվել է և խնդրել տեղացիներին օգնել գտնելու իր հյուրանոցը, խմբակային բռնաբարության է ենթարկվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, իսկ հաջորդ օրը, հրաժարվելով բժշկական քննություն անցնել , կինը հեռացել է Հնդկաստանից: Սակայն, ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքննություն է անցկացնում և արդեն հարցաքննվել է 15 մարդ: