73037 դիտում
17:30 15-01-2014
Առեղծվածային մահ Գյումրիում, Կումայրիի ոստիկանները պարզում են 66-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Քիչ առաջ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին, որ Գորկի փողոցի 50 տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն նշված տուն են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը` փորձագետի և դատաբժիշկի հետ, ովքեր նշված տանը հայտնաբերել են 66-ամյա Մարգար Զաքարյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել, քանի որ մարմնի վրա կան այրվածքի հետքեր, սակայն վերջնական պատասխանը մահվան պատճառի մասին, պարզ կլինի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
20202 դիտում
12:06 13-10-2014
Առեղծվածային մահ՝ Ամիրյան փողոցում. ոստիկանությունը պարզում է 55-ամյա իրանցու մահվան հանգամանքները