211652_close_icon
views-count72126 դիտում article-date 19:03 15-01-2014

Թոքաբորբով հիվանդ 18-ամյա զինվորին ծեծի ենթարկածներից 2-ը ձերբակալվել են, այդ թվում` բուժծառայության պետը

Զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանին Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխվելու գործով ձերբակալվել է երկու անձ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից, ձերբակալվել է այդ զորաասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ `«մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը»: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/old/arm/from/454/fayhwlvFCW.html]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էին, որ նա զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան:

Նմանատիպ նյութեր