83647 դիտում
19:53 15-01-2014
«Գոլդ» համարանիշներով Audi Q7-ի վարորդը` «Գոլդ» խախտումների հեղինակ
2013-ի դեկտեմբերին ճանապարհային ոստիկանության պատասխանատուները հայտարարում էին, որ եթե կառավարությունը որոշել է ԱՊՊԱ կտրոնը քաղաքացիները կարող են չփակցնել դիմապակուն, հետևաբար դա չի նշանակում, որ ավտոմեքենայի տեխզննման կտրոնը չպետք է փաքցնեն:
Երեկ` հունվարի 14-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Audi Q7 մակնիշի 111 DD 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում երթևեկում առանց ամրագոտու, դիմապակուն էլ չունենալով տեխզննման կտրոնը, մինչդեռ նշված վայրից քիչ հեռու ճանապարհային ոստիկանը վարչական պատասխանատվության ենթարկեց 03-ի վարորդին` տեխզննման կտրոնը դիմապակուն չփաքցնելու համար:
Ուքաղաքացիները տեսնելով դա դառը կատակում էին. «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցում գործող «Շիրակ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
38383 դիտում
13:23 18-01-2014
«Գոլդ» համարանիշներով «Audi Q7»-ի վարորդը «գոլդ» խախտումների համար տուգանվեց Երևանի ՃՈ աշխատակցի կողմից
11627 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին