211652_close_icon
views-count1725 դիտում article-date 15:29 16-01-2014

ԱՄՆ-ը դադարեցնում է զենքի վաճառքը մարդու իրավունքները ոտնահարող պետություններին

Նախագահ Բարաք Օբամայի նոր հրահանգի համաձայն, ԱՄՆ-ը զենքի վաճառք չի իրականացնի այն երկրներում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը: Հրահանգի տեքստում գրված է, որ ԱՄՆ-ը չի արտոնագրի որևէ վաճառք, եթե այդ պահին տեղեկատվություն կա, որ նման մատակարարումները կարող են օգտագործվել ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու համար, որոնք լրջորեն խախտում են 1949թ. Ժնևի կոնվենցիան: Բացի այդ` ԱՄՆ-ը մտադիր է միակողմանի կարգով զսպվածություն ցուցաբերել սպառազինման արտահանման ոլորտում, եթե դա բխում է ազգային շահերից:

Նմանատիպ նյութեր