211652_close_icon

Պայթյուն` Գերմանիայի ինստիտուտներից մեկի լաբորատորիայում. կան տուժածներ

views-count1627 դիտում article-date 16:24 16-01-2014
Գերմանիայի Կարլսրուե քաղաքի տեխնիկական ինստիտուտի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 14 մարդ տուժել է , հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել քիմիկատների չկարգավորվող ռեակցիայի ժամանակ: Բոլորը թունավորվել են վնասակար գոլորշիներով: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են ապակե տարայի պայթյունից առաջացած վնասվածքներով: Դեպքի հետ կապված այլ տվյալներ չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր