211652_close_icon
views-count1778 դիտում article-date 16:49 16-01-2014

Ֆրանսիայի նախագահի կինը ինքնասպանության փորձ է արել

Ֆրանսիայի նախագահի օրինական կին Վալերի Տրիելվեյլերը ինքնասպանության փորձ է արել: Դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով նրան հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի մասին Le Point ամսագրին տեղեկացրել են նրա հարազատնները: Ըստ նրա հարազատների պնդման, նա չի ցանկացել ինքնասպան լինել, ուղղակի հաբերի չարաշահում է եղել: Ամսագրի տվյալների համաձայն, առաջին տիկինը հաբերը խմել է դերասանուհի Ջյուլի Գայի հետ սիրավեպի մասին Closer ամսագրի հրապարակումների վերաբերյալ Ֆրանսուա Օլանդի հետ զրույցից հետո: Ըստ Parisien թերթի, ամուսնու սիրավեպի մասին լուրերը նրա մոտ շոկ են առաջացրել:

Նմանատիպ նյութեր