211652_close_icon

Գերմանիայում Tornado մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել

views-count1598 դիտում article-date 11:33 17-01-2014
Գերմանիայի Կոբլենց քաղաքի մերձակայքում հունվարի 16-ին ռազմաօդային ուժերի Tornado մարտական ինքնաթիռն ընկել է մայրուղու տարածքում։ Երկու օդաչուներն էլ փրկվել են. նրանց հաջողվել է կատապուլտով անվնաս դուրս գալ ինքնաթիռից։ Ինչպես հաղորդում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, հղում կատարելով ոստիկանության հաղորդագրությանը, վթարի ենթարկված ինքնաթիռի մասերը տարածվել են մայրուղու երթևելի հատվածում, սակայն դրանց հետևանքով ավտովթարներ և տուժածներ չեն եղել։ Նշենք, որ ինքնաթիռը գրանցված էր Բյուխել քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այնուհանդերձ, դեռևս չի հաղորդվում վթարի ենթարկված ինքնաթիռի արդիականացումը՝ արդյոք այն կործանիչ էր, թե ռմբակոծիչներ որսացող։ Չի հիշաակվում նաև վթարի պատճառը։ Հիշեցնենք, որ Tornado նախագծի ինքնաթիռները շահագործման են հանձնվել 1980-ին, դրանք Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի համատեղ արտադրանք են։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է մոտ հազար միավոր նման ինքնաթիռ, որոնցից ավելի քան 300-ը կիրառում են երկրի զինված ուժերում։ Աղբյուրը` [url=http://razm.info/29372]Razm.info[/url]

Նմանատիպ նյութեր