211652_close_icon

Պայթյուն ` Քաբուլի դիվանագիտական թաղամասում. կա 14 զոհ

views-count1496 դիտում article-date 13:32 18-01-2014
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյունի հետևանքով գրանցվել են մարդկային զոհեր, որոնց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Քաբուլի ոստիկանության ղեկավարը: Ըստ տեղի ԶԼՄ-ների մահացել է 14 մարդ: Վազիր Ակբար Խան թաղամասում հիմնականում բնակվում են մեծահարուստ աֆղանցիներ և օտարերկրացիներ: Այդ թաղամասում տեղակայված են բազմաթիվ օտարերկրյա դեսպանատներ, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի: Պայթյունի իրականացումը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

Նմանատիպ նյութեր