ԱԷՄԳ-ի փորձագետները ժամանել են Թեհրան
Ատոմային էներգիայի միջազգային փորձագետների խումբն այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված Իրանի և «վեցյակի» միջազգային գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի կետերի իրագործմանը:
Խումբը ղեկավարում է միջուկային ոլորտի հայտնի ինժեներ Մասսիմո Ապարոն: Խումբը համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո զեկույց է ներկայացնելու, որով էլ կազդարարվի գործարքի իրագործման սկիզբը:
Հիշեցնենք, որ Ժնևում կնքված համաձայնագրով Իրանը պարտավորվում է առաջիկա կես տարում իջեցնել 20%-անոց հարստացված ուրանի մակարդակը մինչև 5%, դադարեցնել է ցենտրիֆուգների և պլուտոնիումի արտադրությունը, ինչպես նաև ապահովել միջուկային տեսուչների մուտքը Նաթանզի և Ֆորդուի միջուկային օբյեկտներ: