211652_close_icon
views-count1399 դիտում article-date 10:49 19-01-2014

Բանգկոգում անհայտ անձը կրակել է բողոքի ակցիայի մասնակիցների վրա

Բանգկոգում անհայտ անձը կրակել է բողոքի ակցիայի մասնակիցների վրա, հաղորդում է Associated Press: Նախնական տեղեկություններով նրան հաջողվել է լուրջ վիրավորել ակցիայի մասնակիցներից մեկին: Հաղորդվում է նաև, որ անհայտ անձը ակցիայի անցկացման տարածքի հարակից տներից մեկի տանիքից է կրակել: Ոստիկաններին չի հաջողվել նրան ձերբակալել: Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաքում հունվարի 17-ին ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել և տուժել էր ավելի քան 28 մարդ: Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում պահանջելով ժամանակավոր կաջավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում փետրվարի 2-ին:

Նմանատիպ նյութեր