26023 դիտում
14:30 19-01-2014
«Սատանայական» համարանիշներով Mercedes-ը Գյումրիում հայտնվել է զբոսայգու մեջ. կան վիրավորներ
Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շաիրակի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ 27-ամյա Վահրամ Դավոյանը վարելով Mercedes մակնիշի 56 DV 666 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 2 հասցեում գտնվող զբոսայգու մեջ, բախվել ծառին և կողաշրջվել է:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչներ 33-ամյա Արտակ Բաբայանը, 30-ամյա Արթուր Ավագյանը և 26-ամյա Արսեն Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտարի տեղակալ Սուքիաս Գրգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզ քննչական բաժնի քննիչ Հրաչյա Առաքելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
17390 դիտում
23:09 30-09-2014
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ սատանայական համարանիշներով BMW-ն հայտնվել է ջրատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ