Ուկրաինայի նախագահը փոխզիջման է գնում
Ուկրաինայի իշխանությունները կառավարության կողմից ավելի վաղ ռեզոնանսային օրինագծի ընդունման հետ կապված ընդդիմության հետ փոխզիջման կգնան: Այս մասին հայտնել է «РБК-Украина»-ն` հղում անելով «Բատկիվշինի» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Անդրեյ Պավլովսկուն:
Նախնական պայմանավորվածության համաձայն, իշխանությունները խոստացել են չամրագրել օրինագիծը:
Իշխանությունների ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել Պավլովսկու խոսքերը:
Հիշեցնենք, որ ընդունված օրենքն ուղարկվել էր նախագահ Յանուկովիչի մոտ ստորագրելու: Ինչպես հայտնի է, նա այն ստորագրել է:
Այդ կապակցությամբ Կիևում ընդդիմադիրները հեղաշրջում են հայտարարել: