211652_close_icon

Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջման չի գնա. Ղարիբաշվիլի

views-count2288 դիտում article-date 10:00 13-01-2015
Վրաստանի վարչապետ Գեորգի Ղարիբաշվիլին Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի իր գործընկերոջ՝ Տաավի Ռիվասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը նույնիսկ աննշան փոխզիջման չի գնալու տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում: «Մեզ համար շատ կարևոր է միջազգային ողջ հանրության աջակցությունը այն ժամանակ, երբ մեր տարածքների 20%-ը օկուպացված է և այդ ուղղությամբ դրական որևէ շարժ չի նկատվում»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը: Նա իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական դաշինքի կնքման և այն առնչությամբ, որ մոտ ապագայում նմանատիպ պայմանագիր Մոսկվան մտադիր է կնքել նաև Հարավային Օսիայի հետ:

Նմանատիպ նյութեր