211652_close_icon
views-count24015 դիտում article-date 12:42 13-03-2022

Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ

tert.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։

Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին։

Ուկրաինական կողմի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը քննարկում են տարբեր առաջարկներ։ «Դրանք  բազմաթիվ են, տասնյակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանք առնչվում են կրակի դադարեցմանն ու ռուսական զորքի դուրսբերմանը։

Նա տեղեկացրել է, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի ավարտական տարբերակը, կհանդիպեն և այն կստորագրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ նյութեր