211652_close_icon
views-count8836 դիտում article-date 20:36 20-01-2014

29-ամյա վարորդը «գոլդ» համարանիշներով Toyota-ով «Արքայաձոր» ռեստորանի դիմաց բախվել է էլեկտրասյանը

Այսօր` հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի Ծարավ աղբյուր փողոցի բնակիչ 29-ամյա Նարեկ Եսայանը վարելով Toyota Corolla մակնիշի 10 NA 010 համարանիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, ըստ նախնական տեղեկությունների ճանապարհի մերկասառույցի պատճառով, ընկել է սահքի մեջ և բախվել Էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Դավիթ Գևորգյան ու Շահեն Սարգսյանը, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական ստուգման, պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր