211652_close_icon
views-count12285 դիտում article-date 00:07 21-01-2014

Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Դոգ» մականվամբ ոստիկանն ազատվել է աշխատանքից

Այսօր` հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով ավելի շատ հայտնի է «Դոգ» մականվամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Դոգ»-ը, ով այդպես էլ չկայացավ ոստիկանության համակարգում, հանրությանը հայտնի է իր մեծամտությամբ ու եսասիրությամբ և նա ոչ միայն ազատվել, այլ հեռացվել է ոստիկանության համակարգից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր