211652_close_icon
views-count1116 դիտում article-date 21:57 22-01-2014

Մոնտրեում սիրիացի ուսանողներն ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Բաշար Ասադի

Շվեյցարիայի Մոնտե քաղաքի մամլո կենտրոնում սիրիացի մի խումբ ուսանողներ զանգվածային ակցիա են կազմակերպել` ի աջակցություն գործող նախագահ Բաշար Ասադի: Ակցիային մոտ 100 մարդ էր մասնակցում: Նրանք մամլո ծառայության մուտքի մոտ բարձրաձայնել են` «Սիրիան միայն Ասադի հետ է», «Բաշարը մեզ հետ է»: Ինչպես հայտնի է դարձել ITAR-TASS-ին, ակցիան Շվեյցարիայի իշխանությունների հետ չի համաձայնեցվել: Այնուհանդերձ մուտքի մոտ գտնվող ոստիկանները ոչ մի գործողություններ չեն ձեռնարկել:

Նմանատիպ նյութեր