211652_close_icon
views-count20665 դիտում article-date 20:27 15-08-2014

Պարզվել է Ճվճըվ Արոյի անուղղելի զավակի մեղքով Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորի ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 14-ին Երեւանի Գայի պողոտայում «Ելակ» սուպերմարկետի դիմաց խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել միկրոավտոբուսի ուղեւորներ, 64-ամյա Ազգուշ Կարապետյանը, 43-ամյա Անահիտ Բեգանյանը, 48-ամյա Լարիսա Կարապետյանը, 40-ամյա Մարինա Բեգլարյանը, 67-ամյա Ֆենիկ Բուլոյանը, 23-ամյա Մանուկ Օհանյանը, 36-ամյա Արմեն Մարտիրոսյանը, 27-ամյա Գոռ Հայրապետյանը, 32-ամյա Արմեն Կիրակոսյանը եւ 44-ամյա Արտակ Թադեւոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված բոլոր վիրավորները աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում: Պարզվել է նաեւ, որ Mersedes մակնիշի 77 DT 077 համարանիշի ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Երեւան քաղաքի Սայաթ Նովա 12 շենքի բնակիչ Սարգիս Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Ճըվճըվ Արոյի անուղղելի զավակ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/14/23413/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուպերմարկետի դիմաց, բախվել է Ford մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների աշխատակիցներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայտնի Ճվճըվ Արոյի անուղղելի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գոծերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով, Ս. Վարդանյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն և փորձաքննությամբ պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում: Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և բոլոր 10 վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ը պատկանում է «Աթենք» ՍՊԸ-ին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 15-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր 17 փողոցի բնակիչ 26-ամյա Արսեն Գրիգորյանը Ազատության պողոտա և Հ. Ներսիսյան-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Խանոյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 34 VS 449 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով ВАЗ 21150-ի ուղևոր Երևանի բնակիչ, 44-ամյա Նաիրա Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մակնիշի մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 300.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր