211652_close_icon
views-count2972 դիտում article-date 14:54 24-01-2014

Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման հետ կապված Ադրբեջանի ռազմաօդային ուժերը սկսել են թռիչքներ իրականացնել շփման գծի երկայնքով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանցիների 30 հոգանոց դիվերսիոն խումբը փորձեց հարձակում իրականացնել, սակայն այն կյանքի գնով կարողացավ կանխել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր