211652_close_icon
views-count2585 դիտում article-date 10:14 25-01-2014

«Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացն ավարտված է. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Հաղթանակ» զբոսայգին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կարելի է ավարտված համարել։ Շուտով այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն։ Նշենք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին խոսակցությունները սկսեցին տարածվել դեռ երեք տարի առաջ։ Սակայն որոշ ժամանակ անց դրանք մարեցին, իսկ անցած տարի հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ծավալված օֆշորային սկանդալը շոշափում է անձամբ Ռուբեն Վարդանյանի շահերը։ Օֆշորներում անհետացած ավելի քան 10 միլիոն դոլարը «արտահոսել» էր հենց Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկից։ Այսինքն, հենց Ռուբեն Վարդանյանին էին «քցել»։ Վերջինիս «սիրտը շահելու» համար ՀՀ կառավարությունն անցած տարի որոշեց նրա կողմից իրականացվող դիլիջանյան ծրագիրը ազատել հարկերից։ Բայց երևի թե բավարար չեղավ։ Ու հիմա, ըստ էության, արդեն որոշում է կայացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգին էլ հանձնել։ Բավարար կլինի դա, թե ոչ, կերևա ապագայում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր