211652_close_icon
views-count1235 դիտում article-date 11:28 25-01-2014

ՄԱԳԱՏԵ-ն կարող է գրասենյակ բացել Թեհրանում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի բացառում առաջիկայում Իրանի մայրաքաղաք Թեհրանում ԱԷՄԳ-ի ժամանակավոր գրասենյակ բացելու հավանականությունը: «Հնարավոր է՝ մենք Իրանի ղեկավարությունից թույլտվություն խնդրենք գրասենյակ բացելու համար: Դա սովորական երևույթ է և արվում է, որպեսզի առաքելություն իրականացնող փորձագետների աշխատանքը դյուրացվի»,-ընգծել է Ամանոն:

Նմանատիպ նյութեր