211652_close_icon
views-count8277 դիտում article-date 14:47 25-01-2014

«Գայի պլաշադկա» տեղափոխված 25 ավտոմեքենաների վարորդներից 20-ը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ

Երեկ՝ հունվարի 24-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 25 ավտոտրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուգանային հրապարակ տեղափոխված տրանսպորտային միջոցների վարորդներից 20-ը եղել են ոչ սթափ վիճակում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած մնացած վարորդները չեն ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուժեղացված միջոցառումը կապված է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականի հետ, որը դրվել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հսկողության տակ: Երեկ՝ հունվարի 24-ին, Երևանում ՃՈ աշխատակիցների կողմից ուժեղացված ծառայության աշխատանքները ղեկավարել է Երևանի ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար (Երևանի ՃՈ պետ) Արսեն Արշակյանը: Բոլոր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ վերջիններս տուգանվել են 100 հազարից մինչև 150 հազար դրամով: «Գայի պլաշադկա» տեղափոխված ավտոմեքենաների մեջ կան նաև արտասահմանյան տարբեր մակնիշի և «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր