6894 դիտում
19:10 25-01-2014
26-ամյա վարորդը Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ BMW-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչակա բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում երեկ՝ հունվարի 24-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի բնակիչ, 26-ամյա Էդգար Շահվերդյանը, վարելով BMW մակնիշի 75 AP 777 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Շահվերդյանն ու ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Նարդոսի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Սարգիս Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
9918 դիտում
18:09 08-06-2014
Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ «Զիլը» բախվել է «Ֆորդին», որը 200 մետր գահավիժել է անդունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ