211652_close_icon
views-count5307 դիտում article-date 14:34 27-01-2014

Ավան վարչական շրջանում փրկարարները, բացելով տան դուռը, հայտնաբերել են տանտիրուհու դին

Այսօր՝ հունվարի 27-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ Աճառյան 14 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհին մի քանի օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված շենք են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները, ովքեր տանը դուռը բացելուց հետո բնակարանում հայտնաբերել են 64-ամյա Անահիտ Գուլյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս հանկարծամահ է եղել: Այս պահին նշված բնակարան են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի քննիչները, փորձագետն ու դատական բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ մահվան հանգամանքները պարզ կլինեն դիակի դատաբժշակական փորձաքննությունն անցկացնելուց հետո:

Նմանատիպ նյութեր