211652_close_icon
views-count1462 դիտում article-date 23:39 28-01-2014

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը. Azatutyun.am

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, հաղորդում է «[url=http://www.azatutyun.am/content/news/25245798.html]Ազատություն[/url]» ռադիոկայանը։ Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»: Քաղաքային խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ձգտել է փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին, անցկացրել ազատ և արդար ընտրություններ ու հանրաքվեներ, որոնք «լայնորեն հռչակվել են մոդել տարածաշրջանի համար»։ Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը: Շարունակությունը`[url=http://www.azatutyun.am/content/news/25245798.html] այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր