2475 դիտում
07:49 01-10-2020
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Փոլ Քրեքորյանի հեղինակած բանաձևով դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան.tert.am
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հեղինակած բանաձևին, որով դատապարտվում է Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քրեքորյանի գրասենյակից:
Բանաձևը, որի համահեղինակն է դարձել քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, պահանջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսն օգտագործեն բոլոր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն իմաստալից կերպով մասնակցել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:
Քրեքորյանի հեղինակած բանաձևում ընդգծվում է, որ Արցախին աջակցությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի շահերի և ամերիկյան հիմնարար սկզբունքների համար:
«Քանի որ մեր երկիրը հիմնված է ժողովրդավարության, ազատության և ինքնորոշման իրավունքի արժեքների վրա և հավատարիմ է դրանց, Միացյալ Նահանգները բարոյական պարտավորություն է կրում կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը վաստակել է ինքնորոշման իր իրավունքը և բարգավաճել է որպես ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան պետություն գրեթե 30 տարվա ընթացքում», - ասված է բանաձեւում:
Քրեքորյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին՝ ռազմական գործողությունների վերսկսման, հրադադարի մասին համաձայնագրի խախտման և հայ բնակչությանը ավերածություններ պատճառելու համար:
«Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգը բիրտ ուժ է գործադրում Արցախի բնիկ քաղաքացիական բնակչության՝ հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Քրեքորյանը:
Բանաձևի համահեղինակ, քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսն ասել է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովուրդը հարձակման է ենթարկվում ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք դաժանորեն և անխոհեմ հարձակվում են երեխաների և ընտանիքների վրա՝ հանգեցնելով անմեղ մարդկանց մահվան։
«Լոս Անջելես քաղաքը սատարում է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությանը և դատապարտում է Ադրբեջանին՝ այդ դաժան հարձակումների և հրադադարի ռեժիմի խախտման համար: Այսօր ես խորհրդի անդամ Քրեքորյանի և իմ գործընկերների հետ ընդունում եմ մի բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը, պետքարտուղարին և Կոնգրեսին՝ դատապարտել այդ հարձակումը և անմիջապես վերջ տալ դրան»,- նշել է Մարտինեսը:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը հիշեցրել է Լոս Անջելես քաղաքի և Արցախի Հանրապետության միջև առկա սերտ կապերի մասին։
«Լոս Անջելեսը միշտ համերաշխ է եղել Արցախի ժողովրդի հետ՝ ճանաչելով այդ ժողովրդի ինքնիշխանությունն ու նրա կառավարության ժողովրդավարական արժեքները»,- ասել է Քրեքորյանը
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
12:44 19-10-2022
Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ
1231 դիտում
21:15 29-11-2024
Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ
3813 դիտում
21:42 07-11-2018
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին