211652_close_icon
views-count1418 դիտում article-date 18:47 29-01-2014

Զենք-զինամթերք` նկուղում

Հունվարի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է զանգահարել 1957 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել է, որ ամուսնու հայրական տան նկուղում իրերը դասավորելիս հայտնաբերել է փամփուշտներ, որոնք պատկանել են ամուսնու հանգուցյալ եղբորը: Սուսաննա Ա.-ն կամավոր հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և մեկ ծխագլանակ: Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր